четверг, 12 января 2012 г.

10 խորհուրդ….



Այսքան ֆիլմերից, սերիալներից և գրքերից հետո կարծես անիմաստ է թվում ստելը: Բոլորը ցանկանում են իմանալ, թե ինչպես է կարելի ջրի երես հանել ստախոսներին:
Տիրապետելով հետևյալ 10 խորհուրդներին, դուք կկարողանաք շատ հանգիստ իմանալ ձեզ ստում են, թե ոչ:

  1. Անհամապատասխանություն: ՈՒշադիր լսեք և վերլուծեք բոլոր ասածները, եթե դիմացինը ստում է, ապա դուք անպայման կնկատեք անհամապատասխանություն: Հորինողերը շատ են սիրում ստեղծել բառային սարդոստայներ: Խնդրեք կրկնել ասվածը: Եթե շփոթվում է պատասխանելուց, առկա են լուրջ անհամապատասխանություններ, ուրեմն ձեր զրուցակիցը ստում է:
  2. Անսպասելի հարց: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկության 4%-ը խաբեբաներ են: Նման հմուտ անձանց չպետք է մի փոքր շատ ժամանակ տրամադրել, ճանապարհ միշտ էլ կա: Անսպասելի հարցը մեթոդ է մտածված, բայց չարտաբերված ստին վերջ դնելու համար:
  3. Վարքի փոփոխություն: Շատ տարրօրինակ է, երբ մարդ հանկարծակի փոխում է իր վարքը` սկսում է հանկարծակի անհանգստանալ, կամ էլ միանգամից չափից դուրս հանգիստ է: Սա խաբեբայի տիպիկ պահվածք է:
  4. Կեղծ զգացմունքներ: Կեղծ ժպիտը շատ հեշտ է բացահայտել և եթե կեղծ ժպիտի տակ թաքնվում է բարկություն, ապա իրականությունը բացակայում է այստեղ: Կեղծ զգացմունքները միայն ընդգծում են սուտը:
  5. Ինտուիցիա: Սա կարծես ենթադրություններ լինի: Մարդիկ սովորաբար ասում են “Սիրտս վկայումա”, “Սիրտս վատ բանա վկայում”: Պետք չէ կուրորեն վստահել փաստերին և տրամաբանությանը, մի մոռացեք ձեր ինտուիցիայի մասին:
  6. Միկրոարտահայտում: Սա, սուտը բացահայտելու մեջ, ամենից բարդ բանն է: Սուտը շուտ բացահայտելու համար պետք է մեծ փորձ միկրոարտահայտման մեջ: Պրոֆեսոր Էքմոնը ասում է, որ մարդ կախված էմոցիոնալ վիճակից, մի վայրկյանում փոխում է 25 միկրոարտահայտում: 99%-ը դա նկատում է, իսկ մի քանի ժամանոց դասընթացից հետո այն կարելի է նաև որոշել:
  7. Հակասություններ: Բառերի իմաստը և ձայնային տեմբրը կարող է չհամապատասխանել միմիկաներին և ժեստերին: Օրինակ, երբ մարդ փորձում է ապացուցել ճիշտը, նա գլուխը թափահարում է տարբեր կողմեր, դրանով իսկ հերքելով իր ապացույցը:
  8. Անհանգստություն: Փորձեք տեսողական կոնտակտ ստեղծել զրուցակցի հետ: Հետևեք որոշ ժամանակ զրուցակցին: Հայացք փաղցնելը խոսում է անհանգստության մասին, որն է ստելու նախանշաններից է:
  9. Մանրամասներ: Տարբեր մանր քայլեր խոսում են նրա մասին, որ մարդ պատրաստվում է ստել և դրան երկար ժամանակ պատրաստվել է, այդ իսկ պատճառով ուշադիր եղեք:
  10. Ճշմարտություն: Մեկ մեկ պետք է լինում բացահայտել ճշմարտությունը, որ բացասելով գտնել սուտը:

Комментариев нет:

Отправить комментарий