Կարող ես այսօր աշխարհը ցնցել,
Ու քո բառերով երկինքը հնձել…
Կարող ես այսօր դու ինձ կործանել,
Իսկ կործանումից դու ինքդ շահել…
Կարող ես այսօր ինձ վեր բարձրացնել,
Ու քո բարձունքից ինձ ընդմիշտ գցել…
Կարող ես անվերջ վերջինը լինել,
Կարող ես սկսել անսահման սկզբից…
Դու սովորեցրիր վերև բարձրանալ
Բարձրանալ վերից վերև ավելի
Դու սովորեցրիր հետև չնայել
Սովորեցրեցիր ձգել ավելի…
Վերև՝ նախանձին,
Վերև՝ ծնկածին,
Վերև՝ ընկածին…
Գուցե և վատ է, բայց սովորեցրիր…
Комментариев нет:
Отправить комментарий