четверг, 12 января 2012 г.

Երբեմն ինքս ինձ չեմ հասկանում,
Թե ինչ եմ կորցրել, կամ ինչ եմ փնտրում:
Իսկ ես չեմ փնտրում…
Ուղղակի ինքնին,
Կյանքն այս խրթին,
Ստիպում է կորցնել,
Գտնել՝ ավելին:
Ստիպում է լացել՝ ամպերի նման,
Ստիպում է ժպտալ՝ արևի նման:
Իսկ ես չգիտեմ, թե ինչ եմ ուզում,
Ինչ եմ կորցրել կամ ինչ եմ փնտրում:
Ու չեմ էլ փնտրում,
Բայց կյանքն այս խրթին,
Ստիպում է փնտրել,
Գտնել՝ ավելին…
Ուզում եմ գոռալ կամ գուցե լացել,
Բայց իմ աչքերը անզոր են դարձել…
Ուզում եմ խոսել, ուզում եմ ասել,
Բայց այս մտքերը՝ անմեղ ու անտես ,
Կարծես թե վաղուց…անզոր են դարձել

Комментариев нет:

Отправить комментарий