среда, 22 февраля 2012 г.

Քո աչքերը

Քո աչքերը, քո աչքերը,
Ծով լռություն, համբերություն,
Քո աչքերը, քո աչքերը,
Ծով մեղմություն, տխրություն,
Սիրո կրակ, մերժման բոց,
Վարկյանի մեջ անզուգական
Ու փոփոխուն քո աչքերը:
Քանի քանիսն են խաբվել,
Հավատացել, զուր տենչացել,
Քուն, թե արթուն, գիշեր, ցերեկ,
Տեսնել, տեսնել այս աչքերը...
Բայց աչքերդ լուռ խոնարհվել,
Ու կոպերով նրբազգաց,
Թաքցրել են միշտ ու ամենքից
Անկրկնելի, կատարյալ աշխարհ:
Թաքցրել են և գաղտնիք մի մեծ,
Կոդավորված ու դժվարին.
Եվ այդ կոդը, այդ գաղտնիքը,
Այս աշխարհում, ով թագուհի,
Դու լավ գիտես, դու լավ գիտես,
Մեն մի հոգի պիտի բացի ու...
Տիրանա քո աչքերին...
Քո աչքերը, քո աչքերը,
Ծով լռություն, համբերություն,
Քո աչքերը, քո աչքերը..

Комментариев нет:

Отправить комментарий