среда, 22 февраля 2012 г.

Թե

...Թե օրերս գունեղ մեղմիկ դեղնով են
զուգվել,
Ուրեմն կյանքիս հովտում թափվել է
աշունն արդեն...
Թե վարսերիս հատիկ արծաթ-եղյամն է
փարվել,
Ուրեմն իմ հասուն այգում աշնան
տերևն է լացել...
Թե երգից իմ հոգու մի բուռ արցունք է
կաթել,
Ուրեմն երկինքս կաթհունց աշնան
մեգով է պատվել...
Թե ձեռքերս փափուկ ակոսվել են
արդեն,
Ուրեմն կյանքիս ճամփին աշնան
վաստակն է նստել...
Թե իմ սիրտն անհանգիստ խոնարհ
երգով է դյութվել,
Ուրեմն իմ տանն արդեն աշնան
հոգնությունն է իջել...
Եվ...ուրեմն, Երկինք, օրհնիր Աշունն իմ
մեկեն...

Комментариев нет:

Отправить комментарий