Իմ սրտի վրա քո անունն է տառ առ տառ գրված.
Իմ հոգում միայն արտացոլանքտ է պատկեր առ պատկեր.
Մտքումս միայն քեզ հետ անցկացրած ակնթարթներն են րոպե առ րոպե.
Կարծես մոռացել եմ ինձ, կարծես ես <դու> եմ դարձել:
Ձեռքերիս վրա մատներիտ հպումն եմ ես զգում անընդհատ,
Իսկ իմ ոտքերը քո հետքերով են շրջում ամեն տեղ.
Աչքերս փնտրում են քեզ, արտասվում կաթիլ առ կաթիլ...
Աստված իմ, բացիր այն ճանապարհը որ նրա մոտ է տանում:
Իմ սրտի ողջ սերը քեզ եմ ընծայում,
Իմ կյանքի մնացած մասը քոնն է, վերցրու այն.
Միայն թե խնդրում եմ վերադարձրու ինձ...
Իմ այն <ես>-ը, որ <դու> է դարձել ու քո ձեռքում է:
Комментариев нет:
Отправить комментарий