среда, 22 февраля 2012 г.

Էլ ետ չե՜ն գալու,

Արցունքներիս հեղեղը տաք
Դավադիր սրտիս խելագար կանչով
Հյու՜ր է եկել վհատ հոգուս,
Տունս արել ավերակ...

Տունս` երբեմնի շեն ու ջերմառատ,
Ու սիրտս` որպես հյուրընկալ տանտեր,
Սիրո՜վ, գրկաբաց նրան ընդունել
Ու հոգուս պատմած, ծանոթ-անծանոթ,
Երբևէ ավարտված և կամ... անավարտ
Եղած ու չեղած պատմություններով
Օրերն են հիշում`անցա՜ծ ու ջահել,
Որ էլ երբևէ, որևէ կանչով 
և կամ... հրաշքո՜վ
Էլ ետ չե՜ն գալու, 
էլ ետ... չե՜ն գալու...

Комментариев нет:

Отправить комментарий