среда, 29 февраля 2012 г.

Այս բաժանումը

Այս բաժանումը չեմ սիրում այնպես ,
Այնպես սառն է այն, մամռոտ ու խոնավ ,
Որտեղից որտեղ` լռությունն է տեր ,
Մենության անփայլ գահին վեհ նստած ...

Լռությունն անգամ լռել չի կարող ,
Երբ բաժանման մեջ բաժանում կա մեծ ,
Լռության ձայնը դառնում է բողոք `
Ընդդեմ մենության, ընդդեմ ինքն իրեն ...

Լռության ձայնը թաքնված արկ է ,
Սրտի պատերին անզգույշ փորված ,
Նրա պայթյունը հրովարտակ է ,
Բաժանվածներին միացման օղակ ...

Այս բաժանումը ցավոտ է այնպես ,
Այնպես քամում է հոգին գույներից ,
Չեմ թողնի, որ այն լինի սրտիս տեր ,
Գահընկեց կանեմ, երբ ... մոտենա ինձ ...

Комментариев нет:

Отправить комментарий