среда, 29 февраля 2012 г.

INCHPES QEZ MORANAM???

Անհնար է դարձել այսօր սպասելը -
Ես ուր գնամ,ուր հեռանամ,
Մենակության գրկում քնեմ,քեզ մոռանամ -
Ախր, ինչպէ՞ս քեզ մոռանամ -
Երբ կարոտս ինձ է ճնշում
Անգթորեն…
Ես առանց քեզ ինչպե՞ս ապրեմ,
Իմ ցանկալի, իմ կապուտաչ,
Իմ բաղձալի հույզի Աստված,
Տագնապահար ես ձայնում եմ
Քեզ վախորած,
Ու կանգնում եմ մենակությամբ`
Մենակության դռան առաջ.
Անկարող եմ դառնում հանկարծ
Դուռդ թակել,
Ու վարակել սիրով անվարձ,
Այն ամենը ինչ ուզում է սիրտս ասել
Ասեմ այնպես,
Որ չերկնչես միանգամից,
Միանգամից ասեմ միայն-
Սիրում եմ քեզ,
Անմարելի իմ արշալույս…

Комментариев нет:

Отправить комментарий