вторник, 28 февраля 2012 г.

կստանամ ես մեկ ուրիշից,

Այն քնքշանքը,որ չստացա քեզնից,
Մի օր կստանամ ես մեկ ուրիշից,
Համբույր կքաղեմ մեկի շուրթերից,
Որ կհայտնվի իմ կյանքում նույնքան անկոչ,անհրավեր,
Որքան որ մի օր դու անհետացար ու որպես նվեր
Թողեցիր ինչ-որ բանի փշուրներ.
Ինչ-որ բան,որին անվանում էի սեր:
Մի օր քո չասածն ուրիշը կասի,
Ես դա կլսեմ չոգևորված,
Պատասխանս էլ գուցե հակասի
Այն հին զգացմունքին` քո հանդեպ տածած:
Ես մանկան նման գետնին կնստեմ,
Իմ դեմ շաղ կտամ փշուրները այն,
Խճանկարի պես կհավաքեմ
Այդ բեկորներից անունդ ունայն:
Ու երեխայի միամիտ դեմքով
Կայրեմ փշուրներն այդ ինչ-որ բանի,
Ինչ-որ բան,որին գուցե և մի օր
Ինձ պես մի հիմար դեռ սեր կանվանի:
Քանի-քանիսը կգան ու կանցնեն
Այդ ինչ-որ բանի անորոշ ճահճով,
Ցավոք,շատերն էլ պիտի գիտակցեն,
Որ այդ ճահիճն են խրվել ողջ հոգով:
Մի օր այդ ճահճում կբախվեն իրար
Երկու զույգ սիրուց փայլփլող աչեր,
Կնայենք երկար,անկիրք ու օտար,
Կթվա` անցյալն այն խենթ մերը չէր:
Ափսոսանքն արդեն չի ծնի արցունք
Ուրիշին սիրող մեր աչքերի մեջ,
Այն ինչ-որ բանից չմնաց արդյունք,
Ո’չ ժպիտ,ո’չ ցավ,ո’չ էլ կիրք անշեջ...
Մի օր քո չասածն ուրիշը կասի..

Комментариев нет:

Отправить комментарий