вторник, 28 февраля 2012 г.

KANCHIR DU INDZ

Եվ չեմ ասում`մնա՜ս բարով։ 
Կանչի՛ր դու ինձ, 
Երբոր զգաս պետք եմ նորից, 
Կգամ քեզ մոտ և կսփոփեմ 
թախծոտ հոգիդ։ 
Կանչիր քեզ մոտ, երբ որ զգաս` 
Միայնակ ես դու աշխարհում, 
Երբ որ զգաս, որ քեզ ո՜չ ոք 
Չի նկատում և չի սիրում։ 
Կանչի՛ր դու ինձ, երբ որ զգաս` 
Չկա՜ մի սյուն, որին հենվես, 
Չկա՜ մեկը, որին պիտի 
Մեղքերըդ լաս, ապաշխարհես։ 
Կանչի՛ր, կգա՛մ, 
Երբ կասկածես, 
Թե շեղվել ես ուղիղ ճամփից, 
Դարձի բերեմ, երբ կարծես, թե 
Կյանքը քեզ նոր չի տա ոչի՜նչ։ 
Կանչի՛ր, 
Կանչի՛ր, երբ հասկանաս, 
Որ առաջին սերն է Սերը, 
Մնացյա՞լը-, 
լոկ խաբկանք է, 
Մոլորվեցիր իզուր տեղը։ 
Կանչի՛ր քեզ մոտ, 
Երբ զգաս, որ 
Ձանձրացել ես դու այս կյանքից, 
Կանչի՛ր, երբ որ դու ցանկանաս 
Արթնանալ այս մղձավանջից, 
Երբոր զգաս` կյանքն անձուկ է, 
Երբ հյուսերն են քո ճերմակում,

Комментариев нет:

Отправить комментарий