Անսիրտ ես դու...
ԹԵե այրվեմ էլ կրակի մեջ
Ա՜խ չես քաշի...
Եթե անգամ գան քեզ ասեն,
Որ էլ չկամ,
Չես էլ հիշի ,
Որ եղել եմ քեզ բարեկամ...
Խիղճդ հանգիստ ու անվրդով,
Անցնես պիտի ծանոթ մայթով այն փողոցի,
Ուր մենք մի օր հանդիպեցինք...
Ծարավելիս թեքվես պիտի
Ցայտաղբյուրին այն,որին դու
Իմ անունով մկրտեցիր,
Երդվեցիր,
Որ նման եմ այդ աղբյուրին...
-Ի՜նչ է, արդեն ցամաքեցի՞...
Комментариев нет:
Отправить комментарий