Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ,
Տարինե’րն էին մեզ իրարից պոկել:
Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն,
Երբ ժամանակն ու տարածությունն էլ
Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել:
Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ,
Որ տեսնվելու հույս բնավ չկա:
Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում
Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ
Միախառնված անցյալ ու ներկա:
Комментариев нет:
Отправить комментарий