понедельник, 27 февраля 2012 г.

KAROTUM EM

Ինքս՝ իմ մեջ, ինձ հետ մնալ 
– կարոտում եմ...
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրվա հետ մանկանալ 
– կարոտում եմ...
Քո մի խոսքից առավոտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարոտել 
– կարոտում եմ...
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մեկը մեկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ
հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, 
անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մեկ էլ հանկարծ
Որ ինքս՝ ինձ...
կարոտո՜ւմ եմ.

Комментариев нет:

Отправить комментарий