вторник, 28 февраля 2012 г.

Սեր... կարոտ... և կիրք...

Բարև՛, սիրելիս, եկել եմ ասեմ,
Որ քեզ ասելու այնքա՜ն բան ունեմ:
Այնքա՜ն բան ունեմ ասելու ես քեզ,
Որ չգիտեմ, թե ինչից սկսեմ:
Գուցե կարոտի՞ց...
(Ա՜խ, շատ է տանջում կարոտը քո ինձ...)
Կամ էլ զգացմունքից այն մեծ, մոգական,
Որ գովերգում են դարեր շարունակ:
Սիրո մասին է խոսքս, իմացար,
Բայց դա քեզ արդեն չի հուզում գուցե,
Շատերին ես դու գերել երևի,
Եվ իմ խոսքերը քո ականջներում տրտունջ կլսվեն...
Դե՛, էլ ի՞նչ մնաց...
Հա՛, մնաց կիրքը, այն մեծ հրաշքը,
Որ գազանի պես հոշոտում է ինձ:
Սեր... կարոտ... և կիրք...
Երեք հսկաներ տարիներ քնել,
Հիմա արթնացել ու դուրս են ելել
Իրենց տիրոջ դեմ:
Եվ ի՞նչ անեմ ես մենակ ու անզեն,
Ես այնքա՜ն անզոր այդ երեքի դեմ:
Փրկիր ինձ, հոգի՛ս, խնդրում եմ ես քեզ,

Комментариев нет:

Отправить комментарий