Երբ ուրիշին կգովերգես,
Ինքնամոռաց մի գովերգիր:
Թե ինքդ քեզ փառաբանես,
Շրջապատիդ մի անտեսիր:
Վարդը վարդ է ինչքան գովես.
Փուշը իրենն է միշտ անում:
Սերը սեր է ինչ էլ անես`
Կիրքը իրենն է միշտ անում:
Դու աշխատիր կյանքը սիրել,
Մի տրտնջա թե շատ է գորշ.
Կյանքը կյանք է ինչ էլ անես,
Այն միակն է, գորշ է թե ոչ:
Գովաբանիր հայրենիքդ,
Ուրիշ մեկը այն չի անի:
Փառաբանիր հերոսներիդ,
Առանց նրանց կյանք չի փրկվի:
Երբ հայտնվես փառքի ճամփին.
Դու սրընթաց մի բարձրանա:
Թե որ իրոք դու հանճար ես`
Փառքի դափնին չի ուշանա:
Ինչքան ելնես, ուր էլ հասնես`
Ինքդ քեզնից մի...
Հեռանա:
Комментариев нет:
Отправить комментарий