четверг, 16 февраля 2012 г.

HANKARTS CHPORCES

Հանկարծ չփորձես աչքերդ փակել,
Ես երազի պես քեզ այցի կգամ,
Գիշերվա կեսին դուռդ կթակեմ,
Սիրուց մոլորված ճամփորդի նման:
Հանկարծ չփորձես աչքերդ փակել,
Ես խոր քուն դարձած կիջնեմ աչքերիդ,
Քո շրթունքները մեղմ կհամբուրեմ,
Ու կհագեցնեմ քաղցը կարոտիս:
Հանկարծ չփորձես աչքերդ փակել,
Ես քո աչքերում արցունք կդառնամ,
Դեպի շուրթերդ դանդաղ կհոսեմ,
Որ քո շնչի հետ գոլորշիանամ:
ՈՒ եթե փորձես աչքերդ փակել
Ես միևնույն է նրանք կբանամ,
Եթե հարկ լինի ամեն ինչ կանեմ,
Որ քո աչքերի լույսը ես դառնամ:

Комментариев нет:

Отправить комментарий