Առանց քեզ ունայն եմ , դատարկ,
Հարցերս չունեն պատասխան հստակ,
Առանց քեզ` լքված, որբացած,
Հոգիս մոխրացած, սիրտս քարացած:
Առանց քեզ գարունը ձմռանից էլ ցուրտ,
Ցերեկները մութ, գիշերները` սուտ,
Առանց քեզ գարունը ամռանից էլ տոթ,
Կյանքը անիմաստ, տաղտկալի ու խորթ,
Գարունն առանց քեզ.....գրողը տանի
Էլ ինչիս է պետք առանց քեզ գարուն?
Առանց տանիք տուն, առանց երազ քուն,
Էլ ինչիս է պետք սերը իմ սրտում?
Սեր, որ չի ծնում ու չի արարում,
Սեր, որ չի տիրում ու չի արբեցնում,
Սեր, որ վերացնում ու դատարկում է,
Սեր, որ որբացնում ու ստրկացնում է:
Արանց քեզ իմ սեր, սերս մարում է , լուռ մահանում է
Սիրտս սիրում է, հոգիս` անիծում,
Լռիր, ես սերս եմ թաղում....
Комментариев нет:
Отправить комментарий