суббота, 17 марта 2012 г.

KAROT


Ահա, նկարդ էկրանին բացել
Ու կլանում եմ ճառագայթը քո,
Մեր անջատումից երկար չի անցել,
Արդեն խեղդվում եմ կարոտի ներքո:

Ցրել եմ ուշքս անծիր եթերում,
Միտքս` կուտակել պատրանքներիդ շուրջ,
Տենչիս հորձանքը քո մոտ է բերում
Իմ եռուզեռը` կողպված լուռումունջ:

Թեկուզ շոյել եմ մերկությունդ խենթ`
Իմը չես եղել ոչ մի ակնթարթ.
Իսկ ես արձակ եմ, սիրահար պոետ`
Այնպե՜ս հոգետանջ ու այնքա՜ն անդարդ:

Ձուլել եմ շունչս քո պարանոցին,
Շուքս` այտերիդ իզուր անձրևել:
Նայում եմ հոգուս կրքաբուխ խոցին
Ու խորթ ափսոսում` չե՛մ կարող ներել...

Комментариев нет:

Отправить комментарий