понедельник, 12 марта 2012 г.

DE ASA

Դե´,ասա նորից,որ սիրում ես ինձ,
Քո այդ կախարդիչ,քաղցր շուրթերով
Շշնջա դու ինձ...
Ասա´,թե ինչպես աշխարհը մեկեն
Փոխվեց քեզ համար,երբ հայտնվեցի 
Հանկարծ քո կյանքում:
ՈՒզում եմ լսել կրկին ու կրկին,
Որ քո սերն եմ ես,սերը քո վերջին,
Որ իմ հայտնվելով դու երջանիկ ես
Եվ երախտապարտ մեր մեծ Արարչին...
Եվ չհավատալ ես քեզ չեմ կարող,
ՈՒ...չեմ էլ ուզում...
Դե´, ասա նորից,որ սիրում ես ինձ`
Ջերմ,առաջվա պես ,խոր`առաջվա պես:
Այդ սիրուց թևել,ճախրել եմ ուզում,
Իսկ ողջ աշխարհը մի կախարդական
Հեքիաթ է թվում,
Իսկ հեքիաթի մեջ դու թագավոր ես,
Իսկ ես`թագուհի.
Դե փռրիր հիմա իմ ոտքերի տակ
Այդ հեքիաթային աշխարհը հրաշք...

Комментариев нет:

Отправить комментарий