вторник, 13 марта 2012 г.

INDZ ASUM EN

Ինձ ասում են , - մանկությունդ մոռացիր,
Երազ էր դա թեթև, անհոգ ու անցավ
Հետ մի' նայի'ր , մի' որոնի'ր, մի' կանչի'ր,
Հեքիաթային ակնթարթ էր, վերացավ:

Ինձ ասում են ,-կորած սերդ մոռացի'ր,
Ծիածան էր, արտասուք էր, չորացավ,
Նոր օրերի թրթիռներով թևածիր,
Ցրիր սրտիդ տագնապները հնացած :

Ինձ ասում են ,-կորուստներդ մոռացիր ,
Ունեցածով երջանկացիր քանի կաս,
Դու էլ մի օր , կյանքդ թողած աշխարհին ,
Պիտի հանգիստ աչքդ փակես ու գնաս:

Ինձ ասում են ,-դու ինքդ քեզ մոռացիր

Комментариев нет:

Отправить комментарий