понедельник, 5 марта 2012 г.

KNERES

Պատասխան չկա,ամեն բան լուռ է, 
Չկա ոչ մի ձայն ու ոչ մի շարժում... 
Միայն կիսաբաց իմ պատուհանից 
Քնքուշ զեփյուռն է հանդարտ ներս խուժում... 
Գգվում է մեղմիկ ինձ իր գրկի մեջ 
(Կարծես քո շունչն է նա հեռվից բերել) 
Ու շոյում է իր մատներով անտես 
Ու ստիպում է ինձ սպասել,համբերել: 
Ու ես ակամա դառնում եմ գերին 
Իմ գիշերագույն,թանձր մտքերի 
Ու ես ակամա շշնջում եմ քեզ` 
Երեխայության համար ինձ ներիր... 
Ու ես ակամա այս ճակատագրին 
Ուզում եմ ծանր ապտակ հասցնել, 
Որ սթափվի խենթն այդ,ուշքի գա կրկին 
Եվ օգնի սրտիս սերը հանգցնել: 
Գիտեմ` քո կյանքն էլ,ինչպես և իմը, 
Նման է անգույն,դատարկ կտավի, 
Առատաձեռն չէ ճակատագիրը, 
Ափսոսում է` մեր կտավը ներկի... 
...Ես հիմարաբար դեռ հավատում եմ, 
Թե մենությունս մի օր կկիսես... 
Ճակատագրիս պես դու էլ ես ժլատ, 
Լոկ քո մասին ես մտածում: Իսկ ե՞ս...

Комментариев нет:

Отправить комментарий