среда, 18 апреля 2012 г.

APRENQ SIRELOV


Թափառում ենք փողոցներում`
Ես քո սիրով, դու` ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում`
Ես քո հրով, դու` ուրիշի:
Կարոտում ենք, խնդում, տխրում`
Ես քո խոսքով, դու` ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում`
Ես քո տեսքով, դու` ուրիշի:
Էհ, ինչ արած, բախտը խռով
Թող աշխարհում, մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով`
Թեկուզ ես քեզ, դու` ուրիշին...

Комментариев нет:

Отправить комментарий