Ես սիրում եմ քեզ;
Իմ լռությունների հավետ չլռող ճիրանների մեջ,
Իմ սև մենության գորշ անապատում
Իջնող հիասքանչ մութ գիշերվա պես:
Ես սիրում եմ քեզ;
Աշնան մշուշի թունավոր ու խենթ թաց աղավաղմամբ,
Աշնան վայրենի թունդ անձրևների ծակող խենթությամբ:
Ես սիրում եմ քեզ;
Անկման պես հզոր, հույսի պես անզոր
Սիրո գույների հերթափոխությամբ,
Մեծ ցավի պես լուռ, բայց հողմի ճիչով
Սիրո վեհափառ երաժշտությամբ`Ես սիրում եմ քեզ........
Комментариев нет:
Отправить комментарий