воскресенье, 8 апреля 2012 г.

AXACHUM EM TER ASTVAC


Աստված իմ քեզնից մի բան եմ խնդրում
Թող որ սիրելիս լինի բախտավոր
Թեկուզ ուրիշ մեկին նա սիրի
Ուրիշին գրկի ու լուռ գուրգուրի.
Իմ սիրո խոսքերը թող նրան ասի,
Իսկ եթե հանկարծ մի պահ ինձ հիշի
Քմծիծաղ տալով մտովին ծաղրի,
Իմ խենթ մանկական սիրո խոսքերը,
Միևնույնն է, հեշտ է նրան ներելը.
Ես աղաչում եմ` քեզ Տեր ին Աստված
Ծնկի եմ գալիս քո խաչի առաջ,
Աղոթք շշնջում արցունքն աչքերիս
Միայն թե ապրի նա միշտ երջանիկ.
Իսկ եթե ուզես աչքերս կտամ,
Կույր ուրվականի պես սե կթափառեմ,
Իսկ գուցե դա էլ բավական չէ քեզ…
Թե պահանջվում է կյանքս էլ կտամ
Մեռած մարմինս կհանձնեմ հողին,
Կհանգչեմ ճրագի կայծերի նման,
Անխռով խղճով հանգիստ կննջեմ
Միայն իմանամ, որ երջանիկ ես դու:
Բայց ես քեզանից մի բան եմ ղնդրում`
Մի հատիկ սև վարդ դնես շիրիմիս
Ու դու քեզ երբեք,երբեք սիրելիս մեղավոր չզգաս:

Комментариев нет:

Отправить комментарий