понедельник, 9 апреля 2012 г.

MITE CHEM KAROX YES QEZ MORANAL

Մի՞թե կամքի ուժ այդքան էլ չունեմ,
Որ էլ քո մասին ես չմտածեմ,
Մի՞թե չեմ կարող վերցնել, մոռանալ,
Քան անպատասխան սիրուց քոռանալ:
Որքան հիմար եմ, որ քեզ եմ սիրում,
Իսկ դու ինձ նույնիսկ չես ել ճանաչում:
Իսկ ինչ իմանամ, երբ ինձ ճանաչես
Կամ էլ փողոցում հանկարծ հանդիպես,
Կզգա՞ս ինչ-որ բան, կնայե՞ս գոնե…
Ես հասկանում եմ, որ դա երազ է,
Լոկ փուչ երազանք և ուրիշ ոչինչ…
Բայց մի՞թե հենց դու ինձ կմեղադրես,
Որ քեզ եմ սիրում թեկուզ և այդպես,
Այդպես անորոշ, բայց անկեղծ սիրով,
Անպատասխան, բայց լի հույսերով…

Комментариев нет:

Отправить комментарий