четверг, 12 апреля 2012 г.

DAJAN JAKATAGIR

Դաժան ճաատագիր,որտեղից եկար???
Ու իմ հոգու մեջ դու քեզ տեղ գտար:
Մի թե քո ճամփին ոչ մի քար չկար,
Ոչ մի դարավոր կաղնի չտեսար,
Մի թե ինձ նման թույլն էր քեզ սպասում
Ու իր գրկի մեջ քեզ տեղ էր բացում:
Այնպես ապահով,տաքուկ ես քեզ զգում,Որ դառնալ,գնալ չես էլ մտածում:
Ու գիտես ինչն է ինձ զարմանալի,
Որ ինքս եմ քեզ տվել բանալի
Ու թողել եմ, որ մտնես տիրոջ պես,
Սիրտս ու հոգիս անդադար տանջես:
Գնա, հեռացիր,բավ է,մի սպասիր,
Եթե կարող ես, էլ հետ մի դարձիր:
Թող որ գոհանա ապրելուց հոգիս,
Թող որ ժպիտը թևածի դեմքիս,
Թող մեր ճամփեքը երբեք չհատվեն,
Նույնիսկ հետքերդ թող անհետ կորչեն:
Վռնդում եմ քեզ,ինձնից հեռացնում,
Բայց տագնապը ինձ հանգիստ չի թողնում.
Երբ դու հեռանաս,հոգիս դատարկվի,
Դուռս թակողը արդյոք ով կլինի..???

Комментариев нет:

Отправить комментарий