пятница, 13 апреля 2012 г.

TXRUTYUN

Ինչու եմ մենակ,ինչու եմ տխուր, 
Ինձ հարցնում են ծանոթ- անծանոթ, 
Ինչի համար եմ լինում ամենուր, 
Ինչի եմ հաճախ՝ նույնիսկ անամոթ:

Բոլորն ուզում են՝ որ սիրտս բացեմ, 
Որ տեսնեն թե ինչ գաղտնիք կա պահված, 
Չեմ ուզում նրանց աչքերը լցնեմ՝ 
Ինչպես իմ սիրտն է արցունքով լցված:

Ոչ ոք չգիտի ինչ կա իմ սրտում, 
Միայն դեմքիս են նայում ժպտացող, 
Ինչի համար եմ ես հաճախ տխրում, 
Ինչու են հաճախ աչքերս լացող:

Ինչ կա իմ հոգում ՝ ոչ ոք չգիտե, 
Չի էլ իմանա ոչ ոք այդ մասին, 
Այդ մասին միայն իմ սիրտը գիտե, 
Եվ ես ու ինքն ենք տանջվում միասին:

Комментариев нет:

Отправить комментарий