среда, 25 апреля 2012 г.

ERKRPAGUTYUN

Քո լուսեղեն անունից 
Հավատ ու սե՜ր է կաթում,
Գժվում, ելնում եմ հունից, 
Հրաշքի՜ եմ հավատում...
Ապրելու ու´ժ եմ առնում 
Ինչ-որ տեղի´ց, անհունի´ց,
Որ բեկվում... ինձ է հասնում 
Քո լուսեղե՜ն անունից...
Եվ այսքան թանկ ու այսքան 
Սու՜րբ սրբություն ով ունի,-
Ասես աշխարհն է կախված 
Քո լուսեղե՜ն անունից...
Ինչ էլ վաղը բերի մեզ` 
Սիրուս բոցին միշտ հլու,
Քո անունի առաջ ես` 
Ծնկաչո՜ք եմ մնալու.

Комментариев нет:

Отправить комментарий