Քո առավոտը երեկոյիս մեջ
Դանդա՛ղ պարուրիր
Մշուշով լույսե,
Երազով բուրիր,
Հոգիս համբուրիր
Ու մի թող քնեմ ես ամբողջ գիշեր...
Նվիրիր ինձ սեր,
Նվիրիր հույզեր,
Որ ես խենթանամ իմ իսկ երազից...
Ա՜խ, կյա՛նք իմ, լու՛յս իմ,
Թույլ տուր ինձ հալվել ձեռքիդ ափի մեջ,
Ու հետո...
Ըմպի՛ր կաթիլը սիրուս...
Թույլ տուր ինձ ձուլվել կրքիդ կրակին,
Ու մոխիր դարձած՝ փարվել քո կրծքին,
Թույլ տուր ինձ լինել քո ծաղկե շնչում,
Մերձենալ հոգուդ...
Ու անվերջ սիրել,
Անվերջ փայփայել մաշկդ մետաքսե,
Թույլ տուր քեզ սիրել
Комментариев нет:
Отправить комментарий