четверг, 12 апреля 2012 г.

HAVATUM EM

Մութ է ու խավար` մեզ է բաժանում,
Կարոտ անցյալից ու վաղաժամկետ,
Խորհրդի խաղով նուրբ մեզ է շահում,
Լուռ ուղղում է դեպի անցակետ:
Բայց ո՞ւր է տանում ճամփան այս ճղճիմ,
Երբ քեզ չեմ տեսնում լույսով ահագին,
Ու ճեմող, սուլող զեփյուռի ահով,
Խոնարհ հայացքով` վախենում կրկին:
Մի՞ թե անջրպետ կգա` չի անցնի,
Ու ես կփագվեմ անցյալում կրկին,
Աղոտ երազով հուր կվարարի,
Քուն կպատի հուշերի կողքին,
Նորից ու կրկին մի էջ կփագվի,
Ու էլ չենք տեսնի` անգո կթվանք,
Եվ, թե ցավն էլ չփարատվի ,
Անցյալից եկող հեքիաթ կմնանք…
Մեզ չեն հիշի, չենք հիշի և մենք,
Թեկուզ և հարյուր տարի էլ ապրենք,
Կեղծիքի գրկում` շահից շփացած,
Իրար կուրանանք` կեղտով հագեցած:
Բայց հավատում եմ, որ մի օր` հանկարծ,
Վառվող աստղերը կթափվեն կրկին,
Ու մենք` արբեցած` մեզնով գինովցած,
Մեր առասպելով կվառվենք մթին…

Комментариев нет:

Отправить комментарий