четверг, 12 апреля 2012 г.

SIRTS NMAN E.....


Ախ, սիրտս նաև նման է կարծես...
Նման է կարծես նա մի թութակի,
Որ ողջ ժամանակ նույն բանն է ասում.
-Ես քեզ եմ ուզում...

Նման է կարծես նա մի ջութակի,
Որ միակ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզվում...

Նման է կարծես մի պատուտակի,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շատ է սազում...

Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քեզ է իր խորքը սուզում...

Комментариев нет:

Отправить комментарий