воскресенье, 15 апреля 2012 г.

IM SIRTN U YES

Կռվում ենք հաճախ իմ սիրտը եւ ես, 
ՈՒ քո պատճառով խայթում ենք իրար,
Երբեմն հոգով ներում եմ ես քեզ, 
Նա ասում է ինձ հիմար ես,հիմար...
Երբեմն էլ նա է թախծում քեզ համար,
Եւ ես եմ սաստում նրան անզիջում. 
Սակայն հաշտվում ու ներում ենք իրար, 
Երբ քո հոգեթով ժպիտն ենք հիշում...

Комментариев нет:

Отправить комментарий