воскресенье, 15 апреля 2012 г.

KAROTEL EM

Կարո'տ, ինչու ես դու այդքան դաժան,
Ինչու ես տանջում ինձ այսպես անվերջ,
Գեթ վայրկյան թող որ ես հանգիստ մնամ,
Հուշերս միայն թող ինձ այցի գան...
Հուշեր միայն թող ինձ ջերմացնեն,
Ու թող մի վայրկյան ես անէանամ,
Բայց դու հաղթում ես, Հաղթում ինձ անվերջ
Եվ ծուղակում ես Կարոտ ինձ այսպես...

Ճիշտ է դաժան ես, բայց քաղցր այնպես,
Կարո'տ, հարազատ, մտերիմ ,,ընկեր,,
Եվ տիեզերական ուժը քո զորեղ

Դարձնում է մարդկանց սրտերը բյուրեղ..

Комментариев нет:

Отправить комментарий