понедельник, 9 апреля 2012 г.

NORIC QO MASIN

Նորից քո մասին,նորից քո համար,
Բառեր եմ փնտրում` քեզ մի քիչ հարմար: 
 Բառեր եմ փնտրում,որ քեզ հետ խոսեմ,
Որ երգեր գրեմ ու հեքիաթ հյուսեմ,
Որ քեզ զարդարեմ...
Զարդարեմ աշնան հրաշք գույներով,
Գարնան բույրերով,
Առաջին ծաղկի նուրբ թերթիկներով,
Պաղ լուսաբացի արևի շողով,
Մի փոքր էլ ցողով...
Զարդարեմ առվի կարկաչուն ծովով,
Ու քամու բերած մեղմ անուշ հովով:
Բառեր եմ փնտրում,ես իմ հեքիաթում...
Բառեր եմ փնտրում`միայն քեզ համար,
Որ երգեր գրեմ մի փոքր հարմար,
Որ քեզ զարդարեմ,կամ թե միգուցե...
Մեղքերս քավեմ...

Комментариев нет:

Отправить комментарий