Քո գնալուց հետո երկու կյանք ունեմ ես.
Մեկը առհավետ նվիրել եմ քեզ,
Մեկն էլ ինձ պահել ողորմության պես:
Քո գնալուց հետո ունեմ երկու կես.
Մեկը ամենուր ստվերի պես հետևում է քեզ,
Մեկն էլ դարձել է անհայտ կիսաես:
Քո գնալուց հետո օրս կիսատ է.
Իմ ցերեկվա մեջ մութը շատ-շատ է,
Գիշերվա մութս անչափ գունատ է:
Քո գնալուց հետո իմ քայլքը վազք է,
Երգս աղոթք է, շունչս բողոք է,
Իմ կիսաեսը հավերժ մի որբ է:
Քո գնալուց հետ..
…ինչո՞վ բոլորեմ կյանքիս կեսերը,
Ինչպե՞ս քեզ կանչեմ, որ ողջ տիեզերքը
Արձագանքի իմ կիսաաղոթքը:
Комментариев нет:
Отправить комментарий