Հարբել եմ ես...
Գիտեմ, սիրելիս,որ դու իմը չես,
Ուշացել եմ ես...
Բայց արի ու տես,որ խանդում եմ քեզ...
Քանզի արդեն մերժված սիրո գինին խմել`
Հարբել եմ ես...
Խմել,հարբել ու դառնացել...
Դառնացել եմ այս գինու պես...
Ներիր,սիրելիս,գիտեմ` իմը չե..
Բայց արի ու տես,որ սիրում եմ քեզ...
Ու այս խենթ սիրուց`լուրջ հարբել եմ ես.
Комментариев нет:
Отправить комментарий