Ես քե՛զ չեմ ատում,
Ես սե՛րն եմ ատում,
Որ հոգուս վրա մի բույն է դրել,
Ու սիրտս իր մեծ թակարդն է առել...
Չէ՛, չեմ ատում քեզ,
Սերն եմ ատում ես,
Որ երակումս արյուն է դարձել
Ու աչքիս առաջը պատ է շարել...
Սերն եմ ատում ես,
Սերն այդ աներես,
Որ չի հարցնում. «Սիրել ուզո՞ւմ ես»...
Չէ՛, չեմ ատում քեզ...
Комментариев нет:
Отправить комментарий