Թե սխալվել եմ, մի փարատիր ինձ,
Թող որ հավատամ ես իմ սխալին…
Հոգուս մեջ արդեն մխում է միայն
Անհետ կորածը ու անդառնալին:
Տես երկնքում ջինջ,
Միակ ու վերջին,
Իմ թևը կոտրած
Երազն է չվում:
Ու թե հարցնես այդ իմ երազին
Երկինքը անգամ
Սխալ է թվում:
Թե սխալվել եմ, մի փարատիր ինձ,
Թող որ հավատամ ես իմ սխալին....
Комментариев нет:
Отправить комментарий