Կարծում ես հեռացել ու ապրում եմ ես`
Այրելով կամուրջները բոլոր ետ դարձի,
Իրականում ես ինձնից եմ հեռացել`
Թողնելով անտեր հուշերս անցյալի:
Խնդրում եմ հիմա դու ինձ մի սպասիր,
Եվ եթե կարող ես մի քիչ էլ ատիր,
Այդպես ես գուցե մի փոքր հանդարտվեմ,
Որ ինձ ատողից եմ անհետ հեռացել:
Կարծում էի հեռանում եմ քեզանից,
Բայց իրականում հեռացա բոլորից
Դու ինձ համար դարձար ամեն ինչ,
Իսկ ես քեզ համար կարծես լոկ թախիծ:
Հիմա լուռ եմ, տողերս են մրմնջում
Թաքնված բառերում անունդ պահած,
Ու հեռվում հավերժ մի լույս է վառվում
Քո լույս աչքերի կրակից բռնկված:
Комментариев нет:
Отправить комментарий