среда, 2 мая 2012 г.

ARDZREV LINEI

Ամպից պոկված անձրև լինեի,
Ու իջնեի՜ քո այտերին,
Քո այտերը լու՜ռ համբուրեի,
Ու նոր արդեն ցած ընկնեի...
Վարդից պոկված թերթիկ լինեի,
Ու իջնեի՜ քո շուրթերին,
Իմ բուրմունքով վարդի թերթի,
Քո շուրթերին զարդ լինեի...
Արտասուքդ գոնե լինեի՜
Ու իջնեի քո աչքերից,
Ու շուրթերդ ջե՜րմ համբուրեի,
Ու հենց այնտեղ էլ... չորանայի..

Комментариев нет:

Отправить комментарий