Թող գլուխս դնեմ կրծքիդ
Դնեմ կրծքիդ ու բան չասեմ,
Սրտիդ թրթիռն զգամ այտիս,
Զարկերը լսեմ ու ես լռեմ ...
Թող շուրթերդ ես համբուրեմ,
Թող համբուրեմ շուրթերդ տաք,
Սրտիդ կրակն առնեմ շուրթիս,
Շուրթս այրեմ բայց և լռեմ ...
Թող գրկիդ մեջ ես քո մնամ,
Նորից ծնվեմ քո գրկի մեջ,
Քո գրկի մեջ կյանքս ապրեմ
Ու ես ընդմիշտ քոնը լինեմ..
Комментариев нет:
Отправить комментарий