Երբ սիրում ես դու դառնում ես խնդուն,
Եվ շատ պայծառ է բացվում քո օրը,
Ուզում ես սիրով լցվի ամեն տուն
Քեզ հետ միասին սիրեն բոլորը:
Երբ սիրում ես դու դառնում ես բարի,
Ու չես կարող վատ արարք տանել,
Ծանոթ, անծանոթ մարդկանց աշխարհի,
Ուզում ես սրտանց բարություն անել:
Ուրեմն սիրո հուրը թող անշեջ,
Գնա ամենուր, տնից տուն անցնի,
Ա՜խ որքան կուզեմ ,այս աշխարհի մեջ,
Ամեն սիրահար, իր սերը գտնի....
Комментариев нет:
Отправить комментарий