среда, 2 мая 2012 г.

NERIR SIRELIS

Ներիր սիրելիս
Քեզ ցավ պատճառող բառերիս համար
և սիրո համար,
Որ մղել են ինձ անվերջ խենթության:
Ներիր սիրելիս,
Որ քեզ սիրելով պաշտել եմ նաև,
Բարձրացրել եմ քեզ սրբության գահին,
Խղճի, բարության ու արդարության
Աստված եմ կարծել,
Եվ չեմ ընդունել, որ դու կարող ես
հանկարծ սխալվել:
Ներիր սիրելիս,
Եվ այս մենության,
և այս տխրության,
և անվերջ տանջող կարոտի համար:
Ներիր սիրելիս...

Комментариев нет:

Отправить комментарий