Իսկ դու ուրիշինն ես,
Դու՛- ուրիշի՛նը:
Դու՛, իմ հարազատը,
Մոտի՛կ հարազատը,
ԵՎ - ուրիշի՛ն...
Ա՛խ, ուրիշին թող որ մեկ ուրիշը լիներ,
Չէ՞ր կարելի, ասա՛:
Ա՛խ, դու այդ ինչպե՞ս ես ուրիշինը եղել,
Իմ սիրելի՛, ասա՛...
ԵՎ նա ով է՝ գիտե՛մ:
Պարզ է, նա ո՛չ կարիճ,
ԵՎ ո՛չ էլ իժ է նա:
Գուցե վատ չէ այնքան,
Գուցե լավն է անգամ,
Բայց քեզ համար օտա՛ր - ուրի՛շ է նա:
Комментариев нет:
Отправить комментарий