Ես խենթ եմ... սրանից մի քանի ամիս առաջ ես չէի էլ մտածի, որ կգա մի օր և ես ինձ խենթ կանվանեմ: Բայց հիմա այդ բառը իմ գիտակցության մեջ այլ երանգ է ստացել... Ասես մի ժամանակ կային միայն երկնագույնն ու դեղինը, իսկ հիմա դրանք խառնվել են և դարձել կանաչ: Շատ եմ սիրում այդ գույնը... Գիտեմ, որ դու էլ... Հիմա ամեն անգամ քեզ նայելիս, ես հասկանում եմ, որ խենթ եմ, քանի որ անգամ քեզ նայելը վտանգում է ինձ... ես վախենում եմ... վախենում եմ դառնալ քո երկրի հնազանդ հպատակներից մեկը... ես վախենում եմ դառնալ մի ստվեր, կորցնել ինքս ինձ և այլևս չգտնել... այդ դեպքում ես կդառնամ դու և ուրիշ ոչինչ... բայց դա շատ հաճելի կլինի զգալ... զգալ, որ ես քո, թեև շատ անորակ, բայց միևնույն է, կրկնօրինակն եմ... Հավատս չի գալիս, որ ես քեզ ընդամենը մեկ ժամ եմ ճանաչում... միգուցե մենք հանդիպել ենք իմ երազում... հնարավոր է, բայց ես չեմ հիշում... Հիմա, որ փակեմ աչքերս ես հաստատ կմոռանամ քո դեմքը, քո երկար մատները... ասում են այդպիսի մատներով շատ լավ դաշնակահարներ են դառնում... բայց դու դաշնակահար չես, թեև հիանալի նվագում ես իմ հոգին... և ես լցվում եմ մեղեդայնությամբ քո հայացքից.
Комментариев нет:
Отправить комментарий