Կարոտել եմ Քո … Բա˜րևը …
Այն բարևը, որ տվեցիր ինձ շ˜ատ վաղուց,
Այն բարևը երկար ա˜- ով
Այն բարևը, որ տվեցիր մեղմ ժպտալով:
Կարոտել եմ Քո … ժպիտը …
Այն ժպիտը, որ կար դեմքիդ դեռ շ˜ատ վաղուց,
Այն ժպիտը, մեղմ ու քնքուշ…
Այն ժպիտը, երբ ժպտում էիր աչուկներով:
Կարոտել եմ… աչուկներդ …
Աչուկներդ, որ թարթում էիր այդպես դեռ շ˜ատ վաղուց,
Այդ փայլփլուն ու պսպղուն հրաշքները…
Կարոտել եմ … Քո ծիծաղը…
Այն ծիծաղը, որ լսեցի դեռ շ˜ատ վաղուց,
Այն ծիծաղը, որ լսում էի քեզնից թաքուն,
Այն ծիծաղը, որ թաքցնում էր քո թախիծը:
Կարոտել եմ … անգամ Քո թախիծը…
Այն թախիծը, որ կա քո մեջ դեռ շ˜ատ վաղուց,
Այն թախիծը, որ տեսնում էին միայն իմ աչքերը…
Այն թախիծը, որը այդքան ես ուզում էի տանել քեզնից:
Կարոտել եմ … Կարոտել եմ … Կարոտել եմ …
Կարոտել եմ ես քեզ …
Комментариев нет:
Отправить комментарий