Եթե գիրք դառնա սիրտըս երբևէ `
Այն քո ձեռքերին միայն կհանձնեմ ,
Փականը նրա լոկ դու կտեսնես ,
Քանզի բանալին վաղուց ես գտել ...
Խնամքով թերթիր էջերը նրա `
Այնտեղ թաքցրած անտիպ էջեր կան ,
Ձեռքիդ հպումից գուցե խենթանա
Ամեն թերթիկն ու երկինք բարձրանա ..
Ձուլվի աստղերի համըր զրույցին ,
Այրվի, բոցկլտա ընդդեմ խավարի ,
Բորբոքի մարած կրակն < աչքերի >
Ու վերադարձին իր հետ լույս բերի ...
Իսկ եթե հանկարծ դու կարդալ չուզես `
Սոսնձիր որոշ չգրված էջեր ,
Այնտեղից մի օր կծնվեն լույսեր ,
Քանզի ... քո ձեռքն է փականին դիպել .
Комментариев нет:
Отправить комментарий