вторник, 8 мая 2012 г.

SERN U KAROT@


Սերն  ու  կարոտը  գույներ  են  երկու ,
Երկու  թաց  աչքեր` երկինք  պարզված ,
Երկու  խենթեր  են` մոլորված  հեռվում ,
Գտնելու  համար` իրար  ձեռք  մեկնած ...

Սերն  ու  կարոտը  տառապում  են  լուռ ,
Ապրում  են  կարծես  մեկմեկու  համար ,
Արբենում  հաճախ  մի  խենթ  տեսիլքով ,
Հաճախ  են  փարվում  հուշերին  անանց ...

Սերն  ու  կարոտը  չեն  հասնում  իրար ,
Տենչում  են  միմյանց, բայց...մնում  օտար ,
Անվերջ  է  միայն  երազի  ճամփան ,
Որի  թևերին  ճախրում  են  նրանք ..

Комментариев нет:

Отправить комментарий