ԹԵ ՄԻ ՕՐ ԼՌԵՄ,ՆԻՐՀԵՄ ԱՌՀԱՎԵՏ
Իմացիր ապրել,եղել եմ քեզ հետ
Անցյալս ու ներկաս խաչել եմ իրար
Թախծել անավարտ մեր սիրո համար:
Տարտամ շուրթերս սեղմած պահելով
Կարոտի ճիչը թաղել եմ իմ մեջ
Նետվել եմ բարձին քեզ երազելով
Անունդ տվել ու լռել անվերջ…..
Բայց իմ վիճակը ես շատ եմ ատել,
Ու անգութ ձևով սրտիս նախատել,
Նայել հայելու մեջ շարունակ կրկնել
Որ դու իմը, չես կարող լինել
Սրտիս հակառակն եմ ես զուր համոզել,
Բայց երբ աչքերիցս արցունք է հոսել
Սրտիս հանդեպ մեղավոր դարձած
Սիրո դեմ պարտված ետ եմ շրջվել
ՈՒ աչքերիս մեջ աչքերդ տեսած...
Комментариев нет:
Отправить комментарий